Վերջին փոստս գրելուց հետո հասկացա, թե ինչքան շատ գործ կա անելու խաղերի դիզայնի և խաղերի ծրագրավորման ոլորտը հայաֆիկացնելու համար։ Ոնց եմ ուզում հայաստանում խաղերի արդյունաբերություննը լինի բարձր մակադակի։ Ինչի՞ չենք կարա ասենք Ամերիկայի, Ճապոնիայի, Շվեդիայի կամ Լեհաստանի մակարդակի խաղեր սարքենք։ Չեմ խոսում AAA խաղերի մասին, որի վրա հազարներով մարդիկ են աշխատում, բայց են փոքր ու ապշեցնող ինդիների մասին, որ մարկետը գրավում են ու պարզվում ա երեք հոգով են սարքել։ Մենք ունենք համապատասխան մասնագետներ, լիքը ծրագրավորող, լիքը արտիս, մաթեմատիկ ու ստեղծարարներ։ Հնչյունային օպերատորներ ջան ձեր մասին չեմ մոռացել, դուք հրաշք եք~~~ Հետ գալով հայաֆիկացման խնդրին, ուզում եմ նշել, որ երբ գրում էի անցած փոստը ինձ հազիվ էի զսպում անգլերեն եզրույթները չգործածել և ի վերջո պարտվեցի։ Իրականությունը են ա, որ էդ եզրույթների համար համապատասխան բառը չկա հայերենում ու էդ խնդիր ա։ Դրա համար կոչ եմ անում բոլոր հայ խաղերի դիզայներներին, կրիտիկներին և այլոց ավելի շատ հոդվածներ գրել խաղերի մասին հայերենով, որ լեզուն զարգանա ու մարդկանց խաղերի գրագիտությունը հետը։ Բերեմ մի բառի օրինակ որ հայերենում չկա ու շատ էի ուզում թարգմանել, բայց ցավոք համապատասխան փորձառությունը թարգմանելու չունեմ, իսկ ուղիղ թարգմանությունը շատ տարօրինակ ա հնչում։ Խոսքը գնում ա “joystick” բառի մասին։ Փոստը գրելուց հետո խնդրեցի Անիին որ Դավիթ Իսաջանյանից հարցնի ոնց ինքը էդ բառը կթարգմաներ, որովհետև պարոն Իսաջանյանը այժմ իրենց “Introduction to Translation” է դասավանդում ու ստացա լաւագույն պատասխանը որը կարելի էր ակնկալել։ Ուզում եմ կիսվեմ բոլորիդ հետ ու մի գուցե կարողանաք նույն մեթոդը կիրառել ձեր թարգմանությունների մեջ

Dear Ani, 

I would definitely choose to translate the word. A calque could be a good option, խինդաձող, ժպտաձող, ցնծաձող, but I am afraid these would create unnecessary (also, somewhat naughty) associations, and as a result, people would only ridicule the word. I would therefore choose a word that does not have the kind of connotations ձող has in ordinary language, and would opt for կայմ; i.e., the (stick-like) mast of a sailing boat: հեռակայմ, խաղակայմ, ժպտակայմ, կառակայմ (կառավարման կայն), etc. 

Let me know which one you like more! 

Yours, D. I.

Խաղակայմը շատ հաւես ա հնչում, միտքը հասցնում ա ու տարօրինակ չի։ Բայց սենց պետք ա անել ամեն ինչի համար։ Հիմա լիքը հետաքրքիր թեմաներ եմ սովորում համալսարանում, չեմ կարում կիսվեմ, որովհետև հայերեն եմ ուզում գրեմ ու դժվարանում եմ։ Հուսով եմ կապրեմ են ապագայում, որ կկարողանամ հայերենով հանգիստ մտքերս արտահայտեմ խաղերի մասին խոսալուց։

#մտքեր #խաղերիդիզայն #թարգմանություն